երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ կարգավիճակը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների հստակեցումից հետո․ Լավրով

ԼՂ կարգավիճակը կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների հստակեցումից հետո․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի՝ ելնելով շրջանի էթնիկ ու կրոնական կազմի հարցի լուծումից։ Առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Ria.ru-ն։

«Մենք ելնում ենք այն բանից, որ կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով, թե ինչ գործողություններ պետք է իրականացնեք, որպեսզի վերականգնենք էթնիկական ու կրոնական համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով, «դրա համար մենք ինչ-որ արհեստական ժամկետներ չենք դնում»։

«Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, վերականգնել ազգամիջյան եւ միջկրոնական խաղաղությունը։ Դրա համար անհրաժեշտ է վերականգնել տաճարներն ու մզկիթները եւ նորմալ կյանք հաստատել այնպիսին, երբ այն եղել է, երբ այնտեղ կողք կողքի ապրել են բոլոր ազգությունները, բոլոր կրոնների ներկայացուցիչները, դա շատ հեշտ էանել», - ասել է Լավրովը 



Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: