շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեհաստանում տոնական հրավառության հետևանքով երկու մարդ է զոհվել

Լեհաստանում տոնական հրավառության հետևանքով երկու մարդ է զոհվել

Լեհաստանում մոտ 700 հրդեհ է բռնկվել ամանորյա հրավառության պատճառով, եւ զոհվել է երկու մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պետական ​​հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Կարոլ Կեժկովսկին։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ամանորի գիշերը տեղի ունեցած հրավառության հետեւանքով մոտ 700 հրդեհ է գրանցվել։ Ամենից շատ հրդեհները տեղի են ունեցել աղբամաններում, ցանկապատերում եւ մեքենաներում՛՛:

Հրդեհների հետեւանքով, ըստ Կեժկովսկիի, տուժել է յոթ մարդ, երկուսը մահացել են։ Հրդեհը վնասել է 12 ավտոմեքենա։

 

  • Կիսվել: