շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Լեհաստանի առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին հաստատել է, որ երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Նա նշել է, որ վարակվածը երկիր է ժամանել Գերմանիայից։

Նախարարի խոսքով ՝ հիվանդը բարձր ջերմություն և հազ ունի: Նրա հետ շփված բոլոր մարդիկ կարանտինի մեջ են։

Շումովսկին հավելել է, որ Լեհաստանը վաղուց մշակել էր հիվանդության հայտնաբերման դեպքում գործողությունների ծրագիր:

  • Կիսվել: