ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիբանանում հակակառավարական ցույցերը շարունակցվում են

Լիբանանում հակակառավարական ցույցերը շարունակցվում են

Լիբանանի  նախկին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականից հետո էլ ցույցերը չեն դադարել։  Տասնյակ ցուցարարներ հավաքվել են Լիբանանի նորանշանակ վարչապետ Հասան Դիաբի՝ Բեյրութում գտնվող տան մոտ՝ պահանջելով նրա հրաժարականը:

Ըստ ցուցարարների՝ ոչ թե իշխանական էլիտան, այլ հեղափոխությունը պետք է նոր վարչապետ նշանակի:

«Մենք այստեղ ենք Հասան Դիաբին հեռացելու համար: Նա մեզ չի ներկայացնում, նա նրանցից մեկն է»,- ասել է մի ցուցարար՝ նկատի ունենալով իշխանական էլիտային:

Ներկայում Լիբանանում նախարարական կաբինետը ձևավորված չէ, երկիրը հայտնվել է տնտեսական ճգնաժամում:  Դիաբը խնդրել է իրեն հնարավորություն տալ՝ խոստանալով վեց շաբաթում անկախ փորձագետներից կազմված նոր կբինետ ձևավորել, սակայն ցուցարարները չեն ցանկանում սպասել: 

Միջազգային հանրությունը, անդրադառնալով Լիբանանում ստեղծված իրավիճակին, կոչ է արել հնարավորինս արագ նոր կաբինետ ձևավորել և տնտեսական բարեփոխումներ իրագոծել:

Հիշեցնենք՝ երկրի նախկին ղեկավար Սաադ Հարիրին 2 ամսիս տևած հակակառավարական ցույցերի արդյունքում հրաժարական տվեց։

  • Կիսվել: