հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը. ՌԴ ԱԳՆ

Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում քննարկել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդիրը:

Ինչպես նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, մարտի 21-ին Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների՝ դաշնակցային փոխգործակցության մասին ստրագրած հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։ 

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը։

«Դիրքորոշումների հստակեցում» է իրականացվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ադրբեջան - Հայաստան - Վրաստան + Ռուսաստան - Իրան - Թուրքիա) հետագա աշխատանքների վերաբերյալ։

  • Կիսվել: