շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Լաչինի ճանապարհին ակցիայի գլխավոր նպատակը բնապահպանական աղետների կանխումն է»․Բայրամով

«Լաչինի ճանապարհին ակցիայի գլխավոր նպատակը բնապահպանական աղետների կանխումն է»․Բայրամով

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ակցիայի գլխավոր նպատակն է կանխել բնապահպանական աղետները:

«Բողոքի ակցիայի մասնակիցները մտադիր չեն մարդասիրական ճգնաժամ հրահրել: Կան տրանսպորտային միջոցների անխափան երթևեկության բոլոր անհրաժեշտ պայմանները: Որպես պատասխանատու պետություն, մենք տեղեկատվություն ենք ներկայացնում մեր կատարած քայլերի մասին: Չի կարելի կոնտեքստից դուրս դիտել այդ իրադարձությունները»,- հայտարարել է Բայրամովը:

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը պարտավորվել է ապահովել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը, բայց «դրանով զինամթերքի և ականների փոխադրումն անընդունելի է»:

Այսօր էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիների «բողոքի» ակցիայի 40-րդ օրն է: Այս ընթացքում Արցախում խափանվել է գազամատակարարումը, էլեկտրականությունն ընդհատումներով է ապահովվում, առաջացել է պարենի, դեղարայքի և անհրաժեշտ այլ պարագաների խիստ պակաս:

  • Կիսվել: