երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասանուհի Քիրստի Էլլին

Կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասանուհի Քիրստի Էլլին

72 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Քիրստի Էլլին։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել են դերասանուհու երեխաները Twitter-ի իր էջում։

«Ցավով տեղեկացնում ենք, որ մեր արտասովոր, ուժեղ և սիրող մայրը մահացել է քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, որը միայն վերջերս էր ախտորոշվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհին բուժվել է Ֆլորիդայի Տամպա քաղաքի Moffitt Cancer Center-ում։

Քիրստի Էլլին լայնորեն հայտնի է իր «Ով է խոսում», «Երկու հոգի. ես և իմ ստվերը» և «Եվ հարստության, և աղքատության մեջ» ֆիլմերով: Բացի դրանից, դերասանուհին ստացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակները՝ որպես հեռուստատեսային լավագույն դերասանուհի, «Cheers» հեռուստասերիալում իր դերի համար։ Նա նաև արժանացել է Էմմիի՝ «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմում լավագույն դերասանուհու համար։

  • Կիսվել: