չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կվերծանվեն Կարլսոնին ստեղծողի ձեռագրերը

Կվերծանվեն Կարլսոնին ստեղծողի ձեռագրերը

Թեպետ  շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ, Կարլսոն հայտնի կերպարի հեղինակ Աստրիդ Լինդգրենի (1907- 2002 թթ.) գրքերն աշխարհում շատ հայտնի են, դրանք հրատարակվել են հսկայական տպաքանակներով,  սակայն մինչ օրս դրանց բնօրինակները չեն ուսումնասիրվել գրականագետների կողմից, քանի որ համարվում է, որ դրանք հնարավոր չէ վերծանել: Ստեղծելով իր պատմությունները՝ նա օգտվել է սղագրությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ այժմ  Ուփսալայի համալսարանում մեկնարկել է «Կոդ Աստրիդ Լինդգրեն» անվամբ ծրագիրը, որի նպատակն է՝ ուսումնասիրել հայտնի գրքերի բնօրինակները և ստեղծել համակարգչային ծրագիր, որը կարող է սղագրությունը վերածել գրավոր շվեդերենի:

Ծրագրի ղեկավար, գրականագետ Մալին Նաուբերկն ասել է. «Ինչ էլ նա գրեր, միշտ օգտվել է սղագրությունից, և պահպանվել են սղագրություններով նոթատետրեր: Մեզ հասել է 670 նոթատետեր, բայց մենք չգիտենք, թե ինչ է դրանցում գրված, որովհետև սղագրությունը դժվար է կարդալ, բացի այդ՝ դա մեռնող արվեստ է»,- ասել է ծրագրի ղեկավար, գրականագետ Մալին Նաուբերկը: 

  • Կիսվել: