հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր

Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր

Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներն այսօր հանդիպում են ունեցել Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Զաալ Աբաշիձեի հետ, հայտնում են Մատենադարանից:

«Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց:

Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է Իգիթյան արվեստի կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:

Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: