երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մատենադարանում ստեղծվում է համահայկական ձեռագրացուցակի էլեկտրոնային հարթակ

Մատենադարանում ստեղծվում է համահայկական ձեռագրացուցակի էլեկտրոնային հարթակ

Մատենադարանի ձեռագրական գանձերը կդառնան ավելի հասանելի. առաջիկայում կստեղծվի «Հայերեն ձեռագրացուցակների հասանելիության հարթակ»-ը, որը ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով կնպաստի Մատենադարանի ձեռագրական ժառանգության ավելի հեշտ ու արագ ուսումնասիրմանն ու հետազոտական աշխատանքների իրականացմանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ բացառիկ հարթակը կյանքի է կոչվելու «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության» աջակցությամբ։

Նա ընդգծեց՝ թվային տեխնոլոգիաների ներդրումն ու զարգացումը Մատենադարանի առաջիկա տարիների զարգացման ռազմավարության առաջնային նպատակներից է։

Խզմալյանը վստահեցրեց՝ առաջիկայում պետք է հասնեն այն կետին, որ Մատենադարանի թվայնացման բաժինը ուժեղացնի իր գիտական բաղադրիչը, ծրագրերը և չլինի միայն թվային պատճեններ ստեղծող և սպասարկող բաժին, այլ նաև ընդգրկված լինի հետազոտական աշխատանքներում։  

«Բնականաբար, այստեղ շատ կարևոր է մեր համագործակցությունը տարբեր մասնագիտացված կազմակերպությունների և կենտրոնների հետ, որոնք զբաղվում են նորագույն բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ:

Երբ խոսում ենք Մատենադարանի արդիականացման մասին, նկատի ունենք ոչ միայն ենթակառուցվածքների արդիականությունը, այլ նաև բովանդակայինը, այսինքն՝ պետք է անել ամեն ինչ, որ նորագույն թվային տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը ընդգրկվեն տեքստաբանական հետազոտությունների և ձեռագրերի ուսումնասիրության մեջ»,- նշեց Խզմալյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: