կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Կուրսկի ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է․ Ալաուդինով

Կուրսկի ուղղությամբ իրավիճակը վերահսկելի է․ Ալաուդինով

Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի մեծ թվով զինվորականներ են ոչնչացվել, իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ՊՆ ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։

Նա, մասնավորապես, ասել է. «Իրավիճակը վերահսկելի է ։ Հակառակորդն ամբողջ գիշեր և ամբողջ օրը փորձեր է արել ճեղքել այն հատվածները, որտեղ գտնվում է իմ ստորաբաժանումը, սակայն դա նրան չի հաջողվել։ Հակառակորդի շատ զինվորներ ոչնչացվել են։ Այսօր տեխնիկայից հաջողվել է ոչնչացնել մեկ մարտական զրահապատ մեքենա։ Հակառակորդը, որն անցել է այն հատվածները, որտեղ գտնվում են մեր ստորաբաժանումները, ոչնչացվել է»:

  • Կիսվել: