ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կուրսկի նահանգապետը շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարել

Կուրսկի նահանգապետը շրջանում ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ է հայտարարել

Ապրիլի 11-ից Կուրսկի շրջանում կհայտարարվի ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակ՝ կապված ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ: Այս մասին իր Տելեգրամ ալիքում հայտնել է ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նահանգապետը, պարզաբանելով իր խոսքը, նշել է, որ  դեղինը սահմանված սանդղակի երկրորդ մակարդակն է։ Դրանք երեքն են՝ բարձրացված՝ կապույտ, ամենաբարձր՝ դեղին, և վերջինը՝ կրիտիկական՝ կարմիր։

՛՛Այդ կապակցությամբ շրջանի տարածքում ստեղծվել են հսկիչ կետեր, որտեղ տեղակայվելու են զինվորականներն ու ոստիկանները՛՛,-նշել է Ստարովոյտը։

  • Կիսվել: