երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ենթադրյալ ահաբեկիչները մեքենայով փախել են. որոնվում է «Ռենո» մակնիշի սպիտակ ավտոմեքենա. ԶԼՄ-ներ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ի ենթադրյալ ահաբեկիչները մեքենայով փախել են. որոնվում է «Ռենո» մակնիշի սպիտակ ավտոմեքենա. ԶԼՄ-ներ

«Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով որոնվում է Տվերի մարզի համարանիշներով «Ռենո» մակնիշի սպիտակ ավտոմեքենա, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ մեքենայի համարանիշները կարող են կեղծ լինել։

Ավելի վաղ նշել էինք, որ hրաձգություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հրաձգություն է տեղի ունեցել. ահաբեկիչները դիմահար կրակոցներով սպանել են խաղաղ մարդկանց: Հրաձգությունից հետո տեղի են ունեցել պայթյուններ՝ հրդեհի բռնկմամբ:

Կրակոցների ու հրդեհի հետևանքով կան զոհեր: ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է 40 զոհի, 100-ից ավելի վիրավորի մասին, ոչ պաշտոնական տեղեկություննով՝ զոհերի թիվը 130 է, նրանց թվում կան երեխաներ:

Շենքի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, ահաբեկչությունից հետո բռնկված հրդեհի մակերեսը 12900 քառակուսի մետր է։

Կա մեկ ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ԱԳՆ-ն այս պահին ճշտում է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում զոհերի ու տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները:

  • Կիսվել: