չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կրեմլը պետք է պարտվի. Զելենսկի

Կրեմլը պետք է պարտվի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Ռամշտայնում Ուկրաինային զենք տրամադրելու հարցով գումարված համաժողովի մասնակիցներին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Պատրաստ եմ հարյուր անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, բայց հարյուր շնորհակալությունը հարյուր հրասայլ չէ, մենք ռուսական ագրեսիայի դեմ պետք է կռվենք ոչ թե խոսքով, այլ զենքով՛՛:

Զելենսկին ընդգծել է, որ մեծ ակնկալիքներ ունի ունի այդ ժողովից, քանի որ, ըստ նրա, սպառազենի ցանկացած միավոր օգնում է փրկել Ուկրաինայի ժողովրդին ահաբեկչությունից:

՛՛Ռուսների հիմնական զենքը հիմա ժամանակն է: Մենք պետք է այնպես գործենք, ինչպես հայրը կամ մայրը զավակին փրկելիս, ինչպես որդին կամ դուստրը՝ ծնողին փրկելիս: Այս պատերազմում կորոշվի, թե ինչ աշխարհում ենք ապրելու՛՛,-նշել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ այս պատերազմոում վճռվում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի ճակատագիրը:

՛՛Կրեմլը պետք է պարտվի՛՛,-եզրափակել է Զելենսկին:

 

  • Կիսվել: