ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրեմլը հայտարարել է, որ անհնար է Ուկրաինայի հետ քննարկել Ղրիմի ճակատագիրը

Կրեմլը հայտարարել է, որ անհնար է Ուկրաինայի հետ քննարկել Ղրիմի ճակատագիրը

Ղրիմը Ռուսաստանի տարածք է, և Ռուսաստանի Սահմանադրությունը բացառում է երկրի որևէ տարածաշրջանի ճակատագրի քննարկման հնարավորությունը՝ ըստ Interfax-ի՝ ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այս կերպ նա պատասխանել է հարցին, թե արդյոք կա՞ն տարբերակներ Ղրիմի շուրջ համաձայնության հասնելու համար: Մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններում  Կիևի ներկայացուցիչներն առաջարկել են Ղրիմի կարգավիճակի շուրջ բանակցությունները ներառել Ռուսաստանի հետ համաձայնագրում։

Միաժամանակ Պեսկովը դրական է համարել այն փաստը, որ ուկրաինական կողմը սկսել է «կոնկրետ ձևակերպել իր առաջարկությունները», բայց լուրջ առաջընթաց բանակցություններում Կրեմլի խոսնակը չի տեսնում և կարծում է, որ «դեռ շատ երկար աշխատանք կա անելու»:

Ստամբուլում ուկրաինական կողմն առաջարկել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նախագծում ներառել կետ, որում ասվում է, որ Ղրիմի և Սևաստոպոլի վեճը պետք է քննարկվի երկկողմ բանակցություններում, իսկ վերջնական որոշումը կկայացնեն երկու երկրի նախագահները: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկին նշել է, որ այդ առաջարկը չի համապատասխանում Մոսկվայի դիրքորոշմանը։

Ամփոփելով ստամբուլյան հանդիպման արդյունքները՝ Մեդինսկին հայտարարել է, որ «երկու օրվա փոխարեն մեկ օր տևած բանակցությունները կայացել և ավարտվել են, պատվիրակություններն արդեն գնացել են իրենց կենտրոնները՝ ճշտելու և համակարգելու դիրքորոշումները»:

  • Կիսվել: