երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կրեմլին չի անհանգստացնում Չինաստանի միջուկային պոտենցիալի ավելացումը

Կրեմլին չի անհանգստացնում Չինաստանի միջուկային պոտենցիալի ավելացումը

Չինաստանի միջուկային պոտենցիալի ավելացումը մտավախություններ չի առաջացնում, դա այդ երկրի ինքնիշխան իրավունքն է, որը բախվում է անվտանգության լուրջ մարտահրավերների, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը , տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, դա մեզ չի անհանգստացնում, մենք առաջավոր ռազմավարական գործընկերության հարաբերություններ ունենք։ Մենք գտնվում ենք քաղաքական երկխոսության առավել առաջավոր փուլում, տնտեսական փոխգործակցության փուլում։ Եվ այս դեպքում Չինաստանն, իհրակե, ձեռնարկում է այն քայլերը, որոնք նպատակահարար է համարում։ Դա այդ երկրի ինքնիշխան իրավունքն է»,- ասել է Պեսկովը ի պատասխան Չինաստանի միջուկային սպառազինության ավելացման (մարտագլխիկները 2019-ից մինչեւ 2023թ. մայիս 290-ից հասցվել են 500-ի) հետ կապված Կրեմլի մտավախությունների մասին հարցի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: