կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սկսվել է Հանրապետության հրապարակի մաքրումը․ հնչում են կրակոցմներ, ձերբակալվածների թիվը հասնում է 2 հազարի

Սկսվել է Հանրապետության հրապարակի մաքրումը․ հնչում են կրակոցմներ, ձերբակալվածների թիվը հասնում է 2 հազարի

Ալմաթիում սկսվել է Հանրապետության հրապարակի մաքրումը, կրակոցները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Ձերբակալվածների թիվը հասնում է 2 հազարի։

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: