երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կոսովոյում սերբ զինվորականներ ու ոստիկաններ տեղակայելու խնդրանքով Սերբիան կդիմի ՆԱՏՕ-ի խաղաղապահներին. Վուչիչ

Կոսովոյում սերբ զինվորականներ ու ոստիկաններ տեղակայելու խնդրանքով Սերբիան կդիմի ՆԱՏՕ-ի խաղաղապահներին. Վուչիչ

Կոսովոյում սերբ զինվորականներ ու ոստիկաններ տեղակայելու խնդրանքով Սերբիան կդիմի ՆԱՏՕ-ի խաղաղապահներին, թեեւ կարծում է, որ խնդրանքը բավարարելու համար հնարավորություն չկա: Այս մասին հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Վուչիչը հավելել է, որ նամակով հարցում կուղարկի ՆԱՏՕ-ի KFOR ուժերի հրամանատարին։

Բելգրադում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա ասել է. ՛՛Մենք կդիմենք KFOR-ի հրամանատարին՝ խնդրելով ապահովել Սերբիայի Հանրապետության բանակի եւ ոստիկանության անձնակազմի տեղակայումը Կոսովոյի եւ Մետոհիայի տարածքում՛՛:

Միեւնույն ժամանակ Սերբիայի նախագահն ընդգծել է, որ խնդրանքի բավարարման վերաբերյալ ՛՛պատրանքներ չունի՛՛:

Հաղորդվում է նաեւ, որ Վուչիչի հայտարարությունը հաջորդել է Կոսովոյի իշխանությունների եւ սերբերի միջեւ տեղի ունեցած մի քանի միջադեպերին:

  • Կիսվել: