հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կորոնավիրուսը կարող է օդի մեջ պահպանվել մինչեւ 30 րոպե. հետազոտություն

Կորոնավիրուսը կարող է օդի մեջ պահպանվել մինչեւ 30 րոպե. հետազոտություն

COVID-19 նոր կորոնավիրուսը կարող է փակ օդափոխվող տարածքում օդի մեջ պահպանվել 30 րոպեից ոչ պակաս եւ տեղաշարժվել մինչեւ 4,5 մետր տարածությամբ, Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որն անցկացրել է չինացի համաճարակաբանների խումբը, տեղեկացնում է South China Morning Post-ը:

Նշվում է, որ սա «անվտանգ տարածությունից» ավելին է, ինչի մասին ասում են մասնագետները (մինչեւ 2 մետր):
 
Հաղորդվում է նաեւ, որ Հունան նահանգի գիտնականներն ուսումնասիրել են հեռագնա ավտոբուսի մեջ կորոնավիրուսի տարածման կոնկրետ դեպքը, որով առանց դիմակի ուղեւորվել է վարակված չինացին: Ուղեւորության ժամանակ նա վարակել է սրահի տարբեր տեղերում նստած 7 ուղեւորի, այդ թվում՝ զույգի, որը նրանից 6 շարք կամ 4,5 մետր հեռավորությամբ էր նստած: Ավելին՝ վիրուսը փոխանցվել է նաեւ հաջորդ երթուղու ուղեւորի, որն ավտոբուս է նստել արդեն այլ խմբի կազմում 30 րոպե այն բանից հետո, երբ նախորդն իջել է, ինչը հաստատում է, որ վիրուսը կարող է օդի մեջ պահպանվել 30 րոպեից ավելի:
 
Նոր կորոնավիրուսը, ինչպես պարզել են գիտնականները, կարող է մի քանի օր պահպանվել մակերեւույթին, որի վրա վարակված մարդու շնչուղիներից կաթիլներ են հայտնվել հազալիս կամ փռշտալիս:
 
Այն, թե ինֆեկցիան որքան երկար կարող է շարունակել գոյություն ունենալ արտաքին միջավայրում, կախված է նյութի ջերմաստիճանից կամ տեսակից, որի վրա կաթիլները հայտնվել են: Օրինակ՝ Ցելսիուսի 37 աստիճանի դեպքում վիրուսը կարող է ապակու, գործվածքի, մետաղի, պլաստմասայի կամ թղթի մակերեւույթին ակտիվ մնալ 2-3 օր:

  • Կիսվել: