ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսն ավելացրել է Քամյուի «Ժանտախտ»-ի վաճառքը Ֆրանսիայում

Կորոնավիրուսն ավելացրել է Քամյուի «Ժանտախտ»-ի վաճառքը Ֆրանսիայում

Ֆրանսիայում այս տարվա առաջին ութ շաբաթներին կտրուկ ավելացել է Նոբելյան մրցանակակիր Ալբեր Քամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Վաճառքի աճը համընկել է Չինաստանում կորոնավիրուսի բռնկման ու ամբողջ աշխարհում տարածման հետ:

Ինչպես նշվում է՝ փետրվարի վերջին  շաբաթներին Folio-ի կողմից հրատարակված  վեպը 1250 օրինակով ավելի է վաճառվել 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ:

Actualitte.com կայքի տվյալներով՝ ibs.it- ում առցանց գրախանութի վեպը վաճառքի առաջատարների տասնյակում զբաղեցրել է վեցերորդ տեղը:

  • Կիսվել: