երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը սեզոնային գրիպի նույն ցուցանիշից բարձր է. ԱՀԿ

Կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը սեզոնային գրիպի նույն ցուցանիշից բարձր է. ԱՀԿ

Նոր կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացածների թիվը կազմում է 3,4 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է սեզոնային գրիպից մահացության 1 տոկոսից պակաս ցուցանիշը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է վարակվածների շուրջ 3,4%-ը: Համեմատության համար, սեզոնային գրիպից մահանում է վարակվածների 1 տոկոսից պակասը»:

  • Կիսվել: