երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կորանովիրուսից 68 տարեկանում մահացել է իրանցի դիվանագետ

Կորանովիրուսից 68 տարեկանում մահացել է իրանցի դիվանագետ

Կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից 68 տարեկանում մահացել է իրանցի դիվանագետ, խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը։ Նա զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը, եղել երկրի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի խորհրդականը։  Այս մասին հայտնում է IFP News-ը։

Մարտի 2-ին էլ կորոնավիրուսից մահացել էր Իրանի Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանը կից խորհրդակցական մարմին) անդամ Մուհամմադ Միրմոհամադին։

Տեղեկացնենք, որ ԱՀԿ տվյալներով Իրանում կորոնավիրուսով վարակված է 2992 մարդ, մահացել է 92 բնակիչ, ապաքինվել է 552-ը։

  • Կիսվել: