չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Թրամփը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել

Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ Թրամփը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել

Կոնգրեսական Ադամ Շիֆը, ով Կապիտոլիումի գրոհը քննող հատուկ հանձնաժողովի անդամ է, հայտարարել է, որ բավարար հիմքեր է տեսնում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ քրեական մեղադրանք ներկայացնելու համար:

«Նայելով դրան որպես նախկին դատախազ՝ կարծում եմ, որ կան բավարար ապացույցներ նախագահին մեղադրանք առաջադրելու համար: Այդ ապացույցներն ինձ բավականին ակնհայտ են թվում», - ասել է Շիֆը CNN-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Թրամփը խախտել է օրենքը, երբ փորձել է միջամտել Կոնգրեսի կողմից իր մրցակից Ջո Բայդենի հաղթանակի հաստատմանը, պաշտոնյաներից պահանջել է հաջակցության իրեն գտնել «գոյություն չունեցող» ձայներ և, վերջիվերջո, հրահրել է «արյունարբու ամբոխի» հարձակումը Կապիտոլիումի վրա։

«Եթե դա հանցագործություն չէ, ապա ոչինչ հանցագործություն չէ», - ասել է Շիֆը, ով հանդիսանում է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահը: CNN-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը կառաջարկի Թրամփին մեղադրանք առաջադրել ապստամբության, պաշտոնական ընթացակարգերին խոչընդոտելու և կառավարությանը խաբելու մտադրության համար։

Երկուշաբթի Կապիտոլիումի գրոհը քննող հանձնաժողովը կանցկացնի իր եզրափակիչ նիստերից մեկը, որի ժամանակ, ըստ CNN-ի, որոշում կկայացվի հետաքննության արդյունքները փոխանցել Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով Թրամփին պատասխանատվության ենթարկել առնվազն երեք հոդվածով։

  • Կիսվել: