չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կլինի կործանարար ազդեցություն. Վրաստանում ԱՄՆ դեսպանը՝ «Օտարերկրյա գործակալների» օրենքի նախագծի մասին

Կլինի կործանարար ազդեցություն. Վրաստանում ԱՄՆ դեսպանը՝ «Օտարերկրյա գործակալների» օրենքի նախագծի մասին

ԱՄՆ դեսպանատունն ամեն ջանք գործադրում է վրացական իշխանություններին համոզելու, որ Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքը չպետք է ընդունվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, գրում է akhaltskha.net-ը:

«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել՝ համոզելու և հորդորելու վրացական իշխանություններին չընդունել այս օրենքը։ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Եվրամիության խորհուրդը և Վրաստանի այլ բարեկամներ խորը մտահոգություն են հայտնել այս օրինագծի առնչությամբ, որը, ամենայն հավանականությամբ, խարանելու է քաղաքացիական հասարակությանը և լռեցնելու անկախ լրատվամիջոցների ձայնը այնպես, ինչպես դա եղավ Ռուսաստանում և այլ երկրներ»,- ասաց նա։

Դիվանագետը խորհրդարանին հորդորել է վերանայել օրինագծի ընդունումը, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, «որովհետև արդեն թափանցիկություն կա Վրաստանում օգտագործվող արտաքին օգնության հարցում»։

Դեսպանը նշեց, որ այս օրենքը «կործանարար ազդեցություն կունենա» և կհանգեցնի այն կազմակերպությունների աշխատանքի դադարեցմանը, որոնք բարի գործ են անում վրացիների համար՝ օգնելով այս երկրին։ «Այս օրենքը պետք չէ, և մենք կոչ ենք անում խորհրդարանին վերանայել այս օրինագիծը, դա անհրաժեշտ չէ և չի համապատասխանում Վրաստանի շահերին»,- ասել է դեսպանը։

  • Կիսվել: