ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Կկազմենք Մարշալի պլան՝ Ուկրաինան վերականգնելու համար. Ջոնսոն

Կկազմենք Մարշալի պլան՝ Ուկրաինան վերականգնելու համար. Ջոնսոն

Վիշեգրադյան խմբի երկրների (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Հունգարիա) վարչապետների հետ Լոնդոնում կայացած հանդիպման արդյունքներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել հայտարարությամբ:

Նա նշել է, որ արևմտյան երկրները մտադիր են Ուկրաինան վերականգնելու ծրագիր մշակել։ 

՛՛Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի ժողովրդին ցույց տալ, որ երբ ազատ, ինքնիշխան և անկախ Ուկրաինան պաշտպանվի և վերականգնվի, մենք կկազմենք Մարշալի պլան՝ Ուկրաինան վերականգնելու համար՛՛,-ասել է Ջոնսոնը:

 

  • Կիսվել: