երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Կիպրոսը վերահաստատում է հանձնառությունը՝ պայքարելու հանուն նոր ցեղասպանությունների կանխարգելման

Կիպրոսը վերահաստատում է հանձնառությունը՝ պայքարելու հանուն նոր ցեղասպանությունների կանխարգելման

Կիպրոսը վերահաստատում է իր հանձնառությունը՝ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հաստատման գործում։

Այս մասին ասվում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև։ Կիպրոսը վերահաստատում է իր հանձնառությունը՝ խթանելու ճշմարտության ճանաչումը, արդարության վերականգնումն ու նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը»,- ասվում է «Թվիթեր»-ում Կիպրոսի ԱԳՆ գրառման մեջ։

  • Կիսվել: