երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիպրոսի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ուժերի կողմից հայ գերիների մահապատիժը

Կիպրոսի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ուժերի կողմից հայ գերիների մահապատիժը

Կիպրոսի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ անզեն ռազմագերիներին մահապատժի ենթարկելու կապակցությամբ։

«Կիպրոսի ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից անզեն հայ գերիների մահապատիժները։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին, ինչպես նաև կատարել մահապատիժների մանրակրկիտ հետաքննություն՝ երաշխավորելու համար, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: