երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիպրոս մեկնելիս այլևս չի պահանջվի կորոնավիրուսի թեստ կամ պատվաստման վկայական

Կիպրոս մեկնելիս այլևս չի պահանջվի կորոնավիրուսի թեստ կամ պատվաստման վկայական

Հունիսի 1-ից Կիպրոսի Հանրապետության իշխանությունները վերացրել են օդային ճանապարհով երկիր ժամանող ուղևորների որոշ սահմանափակումներ՝ վերացնելով նրանց կողմից կորոնավիրուսի բացակայության թեստեր և պատվաստումների վկայականներ ներկայացնելու պահանջը։

«Կիպրոսի Հանրապետություն ժամանող ոչ մի ուղևոր, անկախ իր ծագման երկրից, պարտավոր չէ ներկայացնել պատվաստումների, ՊՇՌ թեստերի կամ արագ թեստերի վկայական», – ասվում է Կիպրոսի առողջապահության նախարարության կողմից կառավարության որոշման վերաբերյալ պարզաբանման մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Բացի այդ, հունիսի 1-ից կղզու ներսում այլևս պարտադիր չէ պաշտպանիչ դիմակ կրելը, բացառությամբ, այսպես կոչված, բարձր ռիսկային տարածքների, որոնք ներառում են բժշկական հաստատություններ, ծերանոցներ, խոցելի խմբերի համար նախատեսված վայրեր և հասարակական տրանսպորտ։

Կղզու վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Կիպրոս է այցելել 534,000 զբոսաշրջիկ, ինչը գրեթե 10 անգամ գերազանցում է 2021 թվականի համեմատ, որի ընթացքում երկիրը գտնվում էր խիստ սահմանափակումների մեջ՝ համաճարակի պատճառով։

Սակայն այս տարի Կիպրոս ժամանած օդային ուղևորների թվում անսովոր քիչ են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները։ Դա պայմանավորված է նրանով, որ ռուսական ինքնաթիռները ներկայումս դեպի կղզի չեն թռչում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների քաղաքականության պատճառով, որն ընդունվել է ի պատասխան Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների։

  • Կիսվել: