ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կիևը շարունակել է հրետակոծել ՌԴ ԶՈւ դիրքերը՝ չնայած ռուսական զորքերի կողմից ժամանակավոր հրադադարի ռեժիմի պահպանմանը. ՌԴ ՊՆ

Կիևը շարունակել է հրետակոծել ՌԴ ԶՈւ դիրքերը՝ չնայած ռուսական զորքերի կողմից ժամանակավոր հրադադարի ռեժիմի պահպանմանը. ՌԴ ՊՆ

Կիևի ռեժիմը շարունակել է հրետակոծել Ռուսաստանի զինված ուժերի դիրքերը՝ չնայած հունվարի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12: 00-ից, ռուսական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանմանը։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծություններ է իրականացրել Կրասնի Լիմանի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Բելոգորովկա բնակավայրի ուղղությամբ։

Նրա խոսքով՝ «ռուսական զորքերի պատասխան կրակով ճնշվել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը, որտեղից իրականացվել է հրետակոծությունը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը չի աջակցի սուրբծննդյան հրադադարին, որն առաջարկել է Ռուսաստանը:

 

  • Կիսվել: