ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կիևը համաձայնել է բացել մարդասիրական միջանցքները` բացի Ռուսաստան տանող ուղղությունից

Կիևը համաձայնել է բացել մարդասիրական միջանցքները` բացի Ռուսաստան տանող ուղղությունից

Ռուսաստանի ՊՆ Գլխավոր շտաբն այսօր տարածել է հայտարարություն, որում նշված է, որ ուկրաինական կողմը համաձայնել է Մոսկվայի առաջարկով բացել հումանիտար միջանցքները, բացի Ռուսաստան տանող ուղղությունից՝ հայտնում է РИА Новости-ն:

Գլխավոր շտաբը միևնույն ժամանակ նշել է, որ ուկրաինական կողմը չի կատարել հումանիտար միջանցքներ ստեղծելու որևէ պայման: Միջանցքների բացումից երեք ժամ առաջ ուկրաինական բանակն ու ազգայնականներն արձակել են 172 կրակոց:

Ուկրաինայի իշխանություններն, ըստ Գլխավոր շտաբի, բնակչությանը չեն տեղեկացրել անվտանգ ու անարգել տարհանման հնարավորության մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանգել է եզրակացության, որ Ուկրաինայի ղեկավարությունը կորցրել է իր երկրի իրադրության վերահսկողությունը, ի վիճակի չէ հարցեր լուծել՝ լինելով ծայրահեղականների ազդեցության տակ:

  • Կիսվել: