երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կիևը չի աջակցի սուրբծննդյան հրադադարին, որն առաջարկել է Ռուսաստանը. Դանիլով

Կիևը չի աջակցի սուրբծննդյան հրադադարին, որն առաջարկել է Ռուսաստանը. Դանիլով

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը չի աջակցի սուրբծննդյան հրադադարին, որն առաջարկել է Ռուսաստանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

՛՛Ոչ մի բանակցություն նրանց հետ, ոչ զինադադարի, ոչ մի ամսաթվի մասին, դա ոչ մի կապ չունի մեզ հետ՛՛,-ասել է Դանիլովը ՛՛24-րդ ալիքի՛՛ եթերում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն առաջարկել էր սուրբծննդյան հրադադար հաստատել հունվարի 6-ի ժամը 12: 00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24: 00-ն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրանից հետո պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմ սահմանել Ուկրաինայում մարտական շփման գծի ողջ երկայնքով։ Նախագահի հանձնարարականի համաձայն՝ հրադադարի մասին հրամանագիրը տրվել է զորքերին։

 

  • Կիսվել: