շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կիևում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինայում դեսպանության աշխատանքը վերսկսվել է

Կիևում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ուկրաինայում դեսպանության աշխատանքը վերսկսվել է

Ուկրաինայում Իրանի դեսպանը տեղեկացրել Կիևում դեսպանության գործունեության վերսկսման մասին, գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին թվիթերում գրել է.«Ուկրաինայում Իրանի դեսպանության աշխատանքը վերսկսվել է»:

Մորադին նշել է.«Իրանի դեսպանատան գործունեությունը հետպատերազմյան օրերին չի դադարել ո՛չ Ուկրաինայի ներսում, ո՛չ էլ Մոլդովայում ժամանակավոր հաստատման հետ, և այժմ Կիևում դեսպանատան աշխատողները պատրաստ են սպասարկել իրանցի հայրենակիցներին»:

Ուկրաինայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նաև Իրանի դեսպանն է Մոլդովայի Հանրապետությունում:

 

  • Կիսվել: