Կիեւում հայտարարել են, որ Ուկրաինային ամսական 5 մլրդ դոլար է անհրաժեշտ հումանիտար կարիքների համար
Ուկրաինան արեւմտյան գործընկերների հետ համաձայնեցրել Է 5 միլիարդ դոլարի չափով ամենամսյա ֆինանսավորման տրամադրումը երեք – չորս ամսվա ընթացքում՝ երկրի հումանիտար եւ քաղաքացիական կաիքների բավարարման համար, սակայն առայժմ մշակված չեն այդ օգնության մեխանիզմները: Այդ մասին հայտնել Է Ուկաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն ապրիլի 28-ին Corriere della Sera թերթում հրապարակված հարցազրույցում:
Նա նաեւ նշել Է, որ Կիեւը կոչ Է անում, որպեսզի օգտագործվեն Արեւմուտքում սառեցված ռուսական ակտիվները, սակայն «անհրաժեշտ Է իրավաբանների օգնությամբ հասկանալ, թե որքանով Է դա հնարավոր եւ օրինական»: Խոսելով ռուսական Էներգակիրների բռնարգելքի մասին՝ Մարչենկոն նշել Է, որ «եթե դա միանգամից հնարավոր չԷ», Կիեւը կկազմակերպի նավթի եւ գազի գների կամ մաքսերի առավելակետի սահմանում, որոնք նույնպես կարելի կլինի օգտագործել Ուկրաինայի վերականգնման համար: