չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կիևին Leopard տանկերի մատակարարումը կազդի ՌԴ–Գերմանիա հարաբերությունների վրա. Պեսկով

Կիևին Leopard տանկերի մատակարարումը կազդի ՌԴ–Գերմանիա հարաբերությունների վրա. Պեսկով

Ուկրաինային Leopard տեսակի տանկերի մատակարարումները ոչ մի լավ բան չի խոստանում ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերություններում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դրանք, անշուշտ, հետք կթողնեն ՌԴ– Գերմանիա հարաբերությունների ապագայի վրա», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կփոխվեն ՌԴ-ի և Գերմանիայի հարաբերությունները, եթե Բեռլինը հավանություն տա Կիևին Leopard տեսակի տանկերի մատակարարմանը։

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Դավոսի համաժողովում հայտարարել էր, որ Արևմուտքն Ուկրաինային զենք է մատակարարում, քանի որ «Ռուսաստանը պետք է պարտվի»:
Միևնույն ժամանակ, նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե կարող է արդյոք Ուկրաինան մոտ ժամանակներս սպասել Leopard տանկերի մատակարարմանը։ նա նշել է, որ Բեռլինն այդ հարցում համագործակցում է ընկերների և գործընկերների հետ և միայնակ ոչինչ չի անում։

  • Կիսվել: