չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում․ Կլիչկո

Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում․ Կլիչկո

Կիևի մոտ կատաղի մարտեր են ընթանում։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Հակառակորդը առանձնակի կատաղությամբ ոչնչացնում է Բուչային, Գոստոմելին, Վորզելին, Իրպինին։ Նրանք նպատակաուղղված սպանում են խաղաղ բնակիչներին։ Գոստոմել համայնքի նախագահ Յուրի Պրիլիպկոն մահացել է, երբ հաց ու դեղ էր բաժանում մարդկանց։ Սա իմ գործընկերն է, ում ես լավ գիտեմ քաղաքների ասոցիացիայից մեր համագործակցության շրջանակներում»,- ասել է Կլիչկոն։

  • Կիսվել: