կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թբիլիսին Կիևին գեներատորներ կտրամադրի

Թբիլիսին Կիևին գեներատորներ կտրամադրի

Վրաստանի վարչապետի Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար Ուկրաինա կուղարկվեն գեներատորներ, հայտնում է Վրաստանի կառավարությունը, գրում է aliq.ge-ն:

«Վարչապետի որոշմամբ՝ ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու համար գեներատորներ են ձեռք բերվելու։

Հանձնարարվել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել նշված խնդիրը»,- նշված է գործադիրի տարածած հաղորդագրության մեջ։

Կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի խոսքով, պատերազմի սկզբից ի վեր Վրաստանի կառավարությունը երբեք իր հնարավորությունների սահմաններում չի անտեսում  ուկրաինացի ընկերներին։

Ի դեպ, Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ մեկ ամիս առաջ դիմել են Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների ու տրանսֆորմատորների հարցում օգնության խնդրանքով, բայց դեռ պատասխան չեն ստացել։

  • Կիսվել: