երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիևի իշխանություններին առաջարկվել է չգնալ մարտական գործողությունների, դուրս բերել զորքերը Դոնբասից, նրանք չեն ցանկացել․ Պուտին (տեսանյութ)

Կիևի իշխանություններին առաջարկվել է չգնալ մարտական գործողությունների, դուրս բերել զորքերը Դոնբասից, նրանք չեն ցանկացել․ Պուտին (տեսանյութ)

Կիևի հարձակումը Դոնբասի և Ղրիմի վրա ընդամենը ժամանակի հարց էր, Ռուսաստանը կանխեց դա։ Այս մասին այսօր Ուկրաինայի թեմայով իր ելույթում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

"Կիևի իշխանություններին առաջարկվել է չգնալ մարտական գործողությունների, դուրս բերել զորքերը Դոնբասից, նրանք չեն ցանկացել",- նշել է Պուտինը։

Նա նշել է, որ ՌԴ ՊՆ-ի և գլխավոր շտաբի կողմից մշակված ռազմական գործողությունների մարտավարությունը լիովին արդարացրել է իրեն:

"Դոնեցկի ուղղությամբ Կիևի կողմից «Տոչկա-Ու» հրթիռի արձակումը՝ արյունալի ահաբեկչություն է",- ասել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Կիևի մերձակայքում և ուկրաինական այլ քաղաքներում ռուսական զորքերի հայտնվելը կապված չէ Ուկրաինան գրավելու ցանկության հետ, Ռուսաստանը նման նպատակ չունի․

"Բայց մենք թույլ չենք տա, որ Ուկրաինան պլացդարմ ծառայի Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողությունների համար"։

  • Կիսվել: