երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոշոր վթար Թուրքիայում. տուժել է 20 մարդ

Խոշոր վթար Թուրքիայում. տուժել է 20 մարդ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել թուրքական Ուշաք քաղաքում. ավտոբուսին բեռնատարի բախման հետեւանքով տուժել է 20 մարդ, տեղեկացրել է Yeni Şafak թերթը։

«Ուշաքում բեռնատարն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել բանվորներ տեղափոխող ավտոբուսին, ինչի հետեւանքով 20 մարդ վնասվածքներ է ստացել։ Վթարը գրանցել են տեսախցիկները»,- նշվել է հաղորդագրությունում։

Տուժածներից մեկը, ինչպես նշվել է հաղորդագրությունում, ծանր վիճակում է։

Ժանդարմերիայի աշխատակիցները կալանավորել են բեռնատարի վարորդին։

  • Կիսվել: