կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խորվաթիան հունվարի 1-ից դարձել է Շենգենյան գոտու անդամ

Խորվաթիան հունվարի 1-ից դարձել է Շենգենյան գոտու անդամ

Խորվաթիան հունվարի 1-ին դարձավ Շենգենյան վիզային համաձայնագրի անդամ։ Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի՝ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այժմ Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև չեղյալ են հայտարարվել ստուգումները սահմանային անցակետերում, իսկ մարտի 26-ից կչեղարկվեն ներքին օդային սահմաններում ստուգումները։

Բացի այդ, Խորվաթիան ստացել է Շենգենյան վիզաներ տրամադրելու և Շենգենյան տեղեկատվական համակարգից օգտվելու իրավունք։

  • Կիսվել: