կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Խերսոնի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա մեկ զոհ, 15 վիրավոր. Սալդո

Խերսոնի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա մեկ զոհ, 15 վիրավոր. Սալդո

Նովայա Մայաչկայի շուկայում քաղաքացիական միկրոավտոբուսի վրա ուկրաինական կամիկաձե դրոնի հարձակման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 15 մարդ: Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։

Իր տելեգրամյան ալիքում նա, մասնավորապես, նշել է. «Առավոտյան կամիկաձե դրոնը հարձակվել է քաղաքացիական միկրոավտոբուսի վրա Նովայա Մայաչկայի շուկայում։ Մեկ մարդ տեղում մահացել է, հինգը տուժել են»։

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերը Զապորոժիեի մարզի Սկյոլկի գյուղում անօդաչու թռչող սարքի օգնությամբ հարձակվել էին շտապօգնության մեքենայի վրա, ինչի հետևանքով բեկորային վնասվածքներ էին ստացել տարեց բուժառուն և վարորդը:

  • Կիսվել: