երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դուդան ծրագրում է հանդիպել Զելենսկիի հետ. Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար

Դուդան ծրագրում է հանդիպել Զելենսկիի հետ. Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար

Մոտ ժամանակներս Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ծրագրում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին RMF FM-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ղեկավար Պավել Շրոտը:

«Ես չեմ ուզում առաջ ընկնել, քանի որ ունեմ իմ սեփական տեղեկությունը, որ այստեղ կան նաև անվտանգության տարբեր նկատառումներ: Նախագահ Զելենսկին պատերազմի մեջ գտնվող և Ռուսաստանի կողմից ահաբեկչական հարձակման սպառնալիքի տակ գտնվող երկրի ղեկավարն է»,-ասել է Շրոտը։

Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի մասին են խոսելու երկու պետությունների ղեկավարները, սակայն մինչ այդ նա նշել է, որ Անջեյ Դուդան աջակցում է ուկրաինական հացահատիկի էմբարգոյի երկարաձգմանը։

  • Կիսվել: