երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կայացել է Իրանում արտադրված «Sputnik V» պատվաստանյութի շնորհանդեսը

Կայացել է Իրանում արտադրված «Sputnik V» պատվաստանյութի շնորհանդեսը

Այսօր Թեհրանի արևմուտքում գտնվող Ալբորզ նահանգում, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի ներկայությամբ, կայացել է Իրանում արտադրված «Sputnik V» պատվաստանյութի շնորհանդեսը, գրում է parstoday.com-ը:

Շնորհանդեսի ժամանակ Առողջապահության նախարարն ասել է.«Sputnik V» պատվաստանյութը գրանցվել է աշխարհի ավելի քան 60 երկրներում, ներառյալ Իրանում, և դրա արդյունավետությունը հաստատվել է»:

Իրանի իսլամական հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունն ավելի վաղ համաձայնության են եկել «Sputnik V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ:

 

  • Կիսվել: