շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կարծես Ռուսաստանն ավելի շատ հակված է հրադադարին. Զելենսկին զրուցել է Թրամփի հետ

Կարծես Ռուսաստանն ավելի շատ հակված է հրադադարին. Զելենսկին զրուցել է Թրամփի հետ

Ուիթքոֆի՝ Մոսկվա այցից հետո խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Մեր գործընկերների համատեղ դիրքորոշումը բացարձակապես պարզ է՝ պատերազմը պետք է ավարտվի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

՛՛Եվրոպացի առաջնորդները զանգահարեցին։ Ես շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին աջակցության համար։ Քննարկեցինք այն, ինչ խոսվել էր Մոսկվայում։

Կարծես Ռուսաստանն ավելի շատ հակված է հրադադարին, սակայն կարևորն այն է, որ նրանք չխաբեն մեզ և ԱՄՆ-ին՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կրեմլում զրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև:

  • Կիսվել: