Կարո Փայլանն Էրդողանին դատի է տվել
Թուրքական խորհրդարանի հայկական ծագում ունեցող պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ պաշտոնական դատական հայց է ներկայացրել, այդ մասին հայտնել է հենց ինքը՝ Փայլանը՝ Թվիթերի իր էջում, տեղեկացնում է rusarminfo.ru-ն:
Դատական հայցում Փայլանը մեղադրում է Էրդողանին՝ հայերին վիրավորելու, ինչպես նաև՝ հասարակության շրջանում ատելություն սերմանելու համար:
Ավելի վաղ պատգամավորը հայտնել էր դատական հայց ներկայացնելու իր մտադրության մասին: Հայցի պատճառ էին դարձել Տրապիզոնում անցկացված ցույցի ժամանակ նախագահի կողմնակիցների հակահայկական վանկարկումներն ու երկրի առաջնորդի վարքը: Այն ժամանակ, երբ ամբոխը վանկարկում էր՝ «հայ գազանները մեզ չեն վախեցնի», Էրդողանը ոչ միայն չէր լռեցնում նրանց, այլև քմծիծաղում էր: