Կարևոր է չկտրել Ռուսաստանի հետ բանակցությունների թելը. Գերմանիայի կանցլեր
Կարևոր է, որ մենք, չնայած Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ լուրջ տարաձայնություններին, չկտրենք Ռուսաստանի հետ բանակցությունների թելը: Այս մասին Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նա, սակայն,ա չի պատասխանել այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք պատկերացնել իր այցը Ռուսաստան 2023 թվականին:
Ռուսաստանը, կանցլերի համոզմամբ, պարտավոր է ավարտել պատերազմն Ուկրաինայում: Շոլցը նշել է նաև, թե ՛՛վաղուց եկել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն անցկացնելու ժամանակը՛՛:



