շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կարելի է քննարկել՝ ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը. Ժովկվա

Կարելի է քննարկել՝ ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը. Ժովկվա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ուկրաինական կողմը չի պատրաստվում ընդունել որևէ վերջնագիր հիմնարար հարցերի շուրջ:

՛՛Բայց մնացած ամեն ինչ կարելի է քննարկել, օրինակ՝ ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը: Մեզ պետք են ամուր երաշխիքներ, որպեսզի իրավիճակը չկրկնվի, և՝ ոչ միայն Ուկրաինայի համար։ Գերմանիայում մարդիկ պետք է հասկանան, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնենք Ուկրաինայի սահմանների մոտ, նա առաջ կգնա՛՛,-ասել է նա

Նա, սակայն, հավելել է, որ նման բանակցություններ վարելու համար ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից։ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է պահանջել իր հարևաններից, այդ թվում՝ Ռուսաստանից, որպեսզի ստեղծված իրավիճակը երբեք չկրկնվի, ինչպես նաև չխախտվեն պայմանավորվածությունները, ինչպես, նրա խոսքով, եղավ Բուդապեշտի հուշագրի հետ։

Ժովկվան նաև ասել է, որ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու նպատակով Կիևը խորհրդակցում է  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

 

  • Կիսվել: