երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կանխվել է ծխախոտի մաքսանենգությունը Թուրքիայի, Հայաստանի և Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին

Կանխվել է ծխախոտի մաքսանենգությունը Թուրքիայի, Հայաստանի և Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանին

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները 2023թ. դեկտեմբերին առգրավել են 2 299 տուփ չհայտարարագրված սիգարետ երկրի հինգ մաքսակետերում եւ կանխել երկիր մաքսանենգ ապրանք ներրելու փորձերը, տեղեկացրել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

Մասնավորապես, նման փորձը կանխվել է «Սարփի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման), «Սադախլո մեքենաների համար» մաքսակետում (Հայաստանի հետ սահման), «Վալե» (Թուրքիայի հետ սահման), «Նինոծմինդա» (Հայաստանի հետ սահման) եւ «Կազբեգի» (Ռուսաստանի հետ սահման) մաքսակետերում։

Ինչպես տարբեր երկրների քաղաքացիների, այնպես էլ նրանց անձնական ուղեբեռի եւ մեքենաների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մաքսակետերի աշխատակիցները հայտնաբերել են 45 980 հատ չհայտարարագրված սիգարետ։

Վրաստանի Մաքսային օրենսդրության համաձայն՝ ապրանքը բռնագանձվել է օրինախախտներից, յուրաքանչյուրը տուգանվել է հազար լարիով։

Արգելքը կրկնակի խախտած յոթ քաղաքացու ներկայացվել է 3 հազար լարիի տուգանք։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: