շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կանադայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին

Կանադայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ  Ուկրաինային 375 մլն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնավորապես նշվում է, որ Թրյուդոն շաբաթ օրը Կիև այցի ժամանակ հայտարարել է, որ Կանադան կմասնակցի կործանիչների համար ուկրաինական օդաչուների պատրաստման միջազգային ջանքերին և հայտնել է Կիևին 500 մլն կանադական դոլարի (375 մլն ԱՄՆ դոլարի) ռազմական օգնության հատկացման մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրյուդոն այսօր անակնկալ այցով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։

  • Կիսվել: