երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Կանադայի ԱԳ նախարարը զրուցել է Զոհրաբ Մնացականյանի հետ

Կանադայի ԱԳ նախարարը զրուցել է Զոհրաբ Մնացականյանի հետ

Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները: Համապատասխան հայտարարությունը Շամպայնը հրապարակել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ես զրուցել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք շարունակում ենք արտաքին կողմերին կոչ անել չխառնվել հակամարտությանը (Լեռնային Ղարաբաղում) և հանդես ենք գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) կողմից հակամարտության կարգավորման մեխանիզմի ստեղծման օգտին»,- գրել է Շամպայնը:

Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի աջակցությամբ անցած բանակցությունները պետք է մոտ ժամանակներս հանգեցնեն հրադադարի:

  • Կիսվել: