կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Կանադան շարունակում է զենք մատակարարել Իսրայելին. աղբյուր

Կանադան շարունակում է զենք մատակարարել Իսրայելին. աղբյուր

Կանադական զենքը նախկինի պես շարունակում է մատակարարվել Իսրայելին՝ չնայած Օտտավայի կողմից գործող արգելքին, տեղեկացնում է The Globe and Mail թերթը՝ վկայակոչելով հարկային տվյալները։

Աղբյուրը վկայակոչում է Կանադայի World Beyond War իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ռեյչել Սմոլին, որը, հղում անելով Իսրայելի հարկային մարմինների տվյալներին, պնդում է, որ Կանադան շարունակում է Իսրայելին մատակարարել հրազեն և փամփուշտներ: Իրավապաշտպան վերոնշյալ կառույցը մասնագիտացած է պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու գործում:

2024 թվականի մայիսին Ուիլյամ Բլերը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Կանադայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը, պնդել է, որ Օտտավան նույն տարվա հունվարից դադարեցրել է ցանկացած տեսակի զենքի արտահանումն Իսրայել: Այդ ժամանակ Կանադայի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Մելանի Ժոլին իր հերթին հայտարարել էր, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից Օտտավան դադարեցրել է Իսրայելին մահաբեր զենքի մատակարարումների, իսկ 2024 թ. հունվարից՝ ոչ մահաբեր զենքի մատակարարումների թույլտվությունների տրամադրումը: 

Հուլիսի 30-ին ավելի վաղ CBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Կանադայի կառավարությունն ուսումնասիրում է Պաղեստինի Պետությունը ճանաչելու հարցը:

 

  • Կիսվել: